«Վասն արդարութեան» իրավական, գիտամեթոդական հանդեսը հիմնվել է 1989թ․:
Սկզբնապես այն կրում էր «Պայքար վասն հայրենյաց և արդարութեան» անվանումը և միտված էր մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդու իրավունքների կրթությանը:
1997 թ․ ապրիլից հանդեսի ծավալը կրկնապատկվեց՝ կազմելով 3.5 մամուլ, և սկսեց հրատարակվել նոր՝ «Վասն արդարութեան» վերտառությամբ:
2003 թ․ ապրիլից «Վասն արդարութեան» հանդեսն ընդգրկվել է ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ցանկում:
Հանդեսում տպագրվում են գիտական հոդվածներ հայերեն,անգլերեն և ռուսերեն: